սպորտի մասին

Բասկետբոլի ծագումը և զարգացումը

Խաղը հիմնադրվել է 1891 թ. ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի  Սպրինգֆիլդ քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։
Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։
Այսօր բասկետբոլը այնքան է զարգացել, որ աշխարհի շատ անկյուններում այսօր կան բազմապիսի բասկետբոլային լիգաներ։ Այնուամենայնիվ, ամենից հայտնի և ամենից ատլետիկ բասկետբոլիստներով հարուստ լիգան համարվում է Հյուսիսային Ամերիկայի սպորտային առաջնությունների մեծ քառյակի մաս կազմող Բասկետբոլի Ազգային Ասոցացիան(անգլ.՝ National Basketball Association, NBA)։
Հայաստանում գործում է Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, որը ՖԻԲԱ Եվրոպայի անդամն է։
                                                          Բասկետբոլի զարգացումը ՀՀ-ում և հայ մարզիկները 
Բասկետբոլ սկսել են խաղալ Հայաստանում 1920-ական թվականներին: Ներկայիս Գյումրի քաղաքի որբանոցներից մեկում ամերիկացի զինվորները, որտեղ ապրելուց են եղել: Հետագայում Հայաստանում բասկետբոլ մարզաձևը տարածող Արմենակ Ալալակայանը և Մուշեղ Մամիկոնյանը առաջին հայկական թիմը ստեղծել են <<խորածառ>> անվամբ Լենինականում, այնուհետև թիմեր են ստեղծել Երևանում, Կիրովականում և այլն: Հայկական բասկետբոլում լուրջ մարզական հաջողությունների մեր թիմերը հասել են 1975-ից 90-ական թվականներին: Տղաների թիմերից Երևանի Ֆիման հանդես է եկել ԽՍՀՄ-ի բարձրագույն խմբում 8-րդ տեղ, աղջիկների թիմերից Աբովյանի Հատիսը 3-ից 5-րդ տեղերը և 1988թ. ԽՍՀՄ-ի գավաթակիր: Ճանաչված հայ բասկետբոլիստներից Երևանի Ֆիմայի կազմում հանդես են եկել Վիտալի Զաստուխով, Եղիշ Դավթյան, Աղաջանյան-Նովենց Վիկտոր և այլն: Աղջիկների Հատիս թիմում հանդես են եկել Անահիտ Սարգսյան, Անահիտ Հակոբյան, Վարսիկ Նիկողոսյան, Ռուզան Վահրադյան, Լյուբով Ալեքսանդրովա-Քոչարյան, Լյուդմիլա Վարմենկո-Ծաղիկյան, Տորորոշենկո Լյուդմիլա և այլն: Մրցավարական լուրջ հաջողությունների են հասել Ա.Նավասարդյանը, Ժ.Բաղդասարյանը, Վ.Զաքոյանը, Մ.Նիկողոսյանը, Հ.Ռոստոմյանը: Կրթահամալիրում բասկետբոլով սկսել են զբաղվել 25 տարի առաջ: Մեր օրերի հայկական բասկետբոլի վերելքի ուղին 2011 թվականից Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրներում բնակվող շնորհալի հայ բասկետբոլիստներին հավաքագրելու և մարտունակ հավաքականներ ստեղծելու համար: 2016 թվականին Հայաստանը Եվրոպական առաջնություններում ներկայացավ միանգամից 4 հավաքականներով, ինչը ռեկորդային ցուցանիշ էր մեր պետության պատմության մեջ: 16 տարեկանների պատանեկան այս տարիքային հավաքականը մասնակցեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականում հանդես են եկել բացառապես հայկական թիմերում ելույթ ունեցող տղաներ: 20 տարեկանների հավաքական Հայաստանի մինչև 20 տարեկանների կամ պարզապես երիտասարդական հավաքականը նախորդ տարի հաջողությամբ մասնակցեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը՝ 7 խաղերում տոնելով 3 հաղթանակ: Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայի 54 երկրների շարքում ընթանում է 29-րդ տեղում: Նախորդ տարի երիտասարդականում հանդես եկած 4 բասկետբոլիստներ տեղափոխվել են Հայաստանի ազգային հավաքական: Ժամանակակից բասկետբոլում չկան ազգային ուժեղ հավաքականներ, որոնք կայուն կերպով կադրեր չեն ստանում երիտասարդականից: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակը 2017 թվականից աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին կանոնավոր մասնակցելն է: Նոր մրցակարգի համաձայն՝ ընտրական փուլի մասնակիցները հանդես են գալու սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս: Նման ձևաչափով մրցակարգը թույլ կտա, որ Հայաստանում հազարավոր մարզասերներ հնարավորություն ունենան աջակցել ազգային թիմին: Խորը վերլուծություններից և ուսումնասիրություններից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եկել է այն համոզմունքին, որ առանց ազգային հավաքականի կանոնավոր ելույթների հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում բասկետբոլը բերել բարձր մակարդակի և ապահովել մեծ մասսայականություն: Հենց ազգային հավաքականը պետք է դառնա մարզաձևի զարգացման լոկոմոտիվը, ինչի վառ ապացույցը ներկայումս բասկետբոլում հաջողություններ գրանցող երկրներն են:

նյութի հեղինակ՝ Ալինա Թումասյան

Advertisements