Թռչող գնդակի «Վոլեյբոլի» պատմություն
Վոլեյբոլը ստեղծվել է 1895 թ.Ամերիկայի Միացյալ Նահանգներում Մասաչուսետս նահանգի Հելիոկ քաղաքում Ուիլյամ Մորգանի կողմից,որը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր դպրոցում:Նա ստեղծեց մի խաղ որը կլիներ պարզ և մատչելի բոլորի համար և անունը դրեց վոլեյբոլ ,որը նշանակում է թռչող գնդակ:Նոր խաղը 1897թ ունեցավ 10կետից բաղկացած կանոնների ցանք՝
1.Հրապարակի գծերի չափերը,
2.Խաղի պարագաները
3.Խաղահրապարակի չափերը 25X50ֆուտ ( 7,6մX15,1մ)
4.Ցանցի չափերը 2X27ֆուտ(0.61մX8,2մ),բարձրությունը 6.5ֆուտ կամ 198սմ
5.Գնդակը-ռեզինե օդափուչիկ կաշվե կամ կտորեպատյանով, չափերը՝ կշիռը 340 գրամ,շրջագիծը 63,5-68,5 սմ
6.Սկզբնահարվածի կատարումը-խաղացողը կանգնում է մեկ ոտքով գծին և հարվածում է գնդակին բաց ափով:Եթե սխալ է կատարում առաջինը ապա թույլատրվում է կրկնել:
7.Հաշիվը:Ամեն չընդունված սկզբնահարված տալիս է մեկ միավոր,Միավորները հաշվում են միայն սեփական սկզբնահարվածի ժամանակ:Եթե գնդակը վերադառնում է սկզբնահարված կատարող թիմի կիսադաշտում և իրենք կորցնում են այն ապա մրցակցի մոտ խաղացողները տեղափոխություն են կատարում:
8.Եթե գնդակը ցանցի մեջ է դա միավորի կորուստ է
9.Հրապարակի գծերին դիպչող գնդակը համարվում է հարապարակի սահմաններում
10.Խաղացողների քանակը անսահմանափակ է:
Ժամանակի ընթացքում կանոնները փոխվեցին և ստացան ներկայիս տեսքը:
Վոլեյբոլի տարածման և հանբավի հետ փոխվում և կատարելագործվում է խաղի կանոնները:1900թ. խաղը համարվում է ավարտված երբ թիմերից մեկը հավաքում է 21 միավոր:Ցանցի բարձրությունը ՝7 ֆուտ (213սմ),գիծը համարվում է հրապարակի մասը:
1912թ.-հրապարակի չափերը ՝35-60 ֆուտ(10,6-18,2մ),ցանցի բարձրությունը 228 սմ,ցանցի լայնությունը՝ 91 սմ:
1917թ.-ցանցի բարձրությունը 243 սմ,խաղափուլը 15 միավորից:
1918թ.-խաղացողների քանակը սահմանափակվում է 6 –ով:
1921թ-մտցվում է միջին գիծը:
1922թ-խաղացողներին թույլ է տրվում 3 հպում գնդակին:
1923թ.-խաղադաշտի չափերը 9,1-18,2 մ :Երբ խաղի հաշիվը դառնում է 14-14,հաղթող է ճանաչվում այն թիմը որը կհավաքի 2 միավոր:
1921-1928թ.-ձևավորվում էեն խաղի կանոնները,տեխնիկական հնարքները,սկսում են զարգանալ տակտիկական գործողությունները:
1934թ.-Միջազգային սպորտային ֆեդերացիաների կողմից Ստոկհոլմում առաջարկվում է ստեղծել տեխնիկական հանձնաժողով վոլեյբոլում:Այդ առաջարկը ընդունվում է ΧΙ Օլիմպիական խաղերին,որը կայացավ Բեռլինում:Հանձնաժողովում ընդգրկված են 13եվրոպական,5 ամերիկյան և 4 ասիական պետություններ:
1947թ. Ապրիլին Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց նոր տեխնիկական հանձնաժողով 14 պետությունների մասնակցությամբ:Հանձնաժողովը որոշում կայացրեց Վոլեյբոլի Մջազգային Ֆեդերացիայի ստեղծման վերաբերյալ:
1948թ.-Հռոմում ՎՄՖ-ն անցկացրեց առաջին Եվրոպական առաջնությունը:
1949թ-սեպտեմբերին անցկացվեց Աշխարհի առաջնությունը Պրահա քաղաքում:
1964թ.-Վոլեյբոլը ընդգրկվեց Օլիմպիական խաղերի մեջ,որը անցկացվեց Տոկիոյում:
1965թ.-թույլ է տրվում շրջափակում կատարող վոլեյբոլիստին դիպել գնդակին մրցակցի դաշտում հարձակման գործողությունների ժամանակ,շրջափակումից հետո կրկնակի դիպել գնդակին:Մտցվեց սահմանափակում սկզբնահարված կատարման ժամանակին , որը կազմեց մրցավարի սուլիչից հետո 5 վարկյան:Սկսվում է անցկացվել «Աշխարհի Գավաթը»:Կանոնների կատարելագործման հետ զուգնթաց զարգանում են վոլեյբոլի տեխնիկան և տակտիկան:Այդ ժամանակ խաղացողները սկսեցին գնդակի ընդունման համար օգտագործել «ներքևից երկու ձեռքով » պաշտպանության հնարքը,որը բերեց սխալների կրճատմանը:
Սկսած 1965թ. հիմնավորվեց մրցումների անցկացման հերթականությունը միջազգային մրցումների համար՝Աշխարհի Գավաթ,մյուս տարում Աշխարհի Առաջնություն,Եվրոպայի առաջնություն և , վերջապես, Օլիմպիական Խաղեր:Այսպես ամեն տարի սկսվեցին անցկացվել պաշտոնական մրցումներ:1975թ.Եվրոպայի առաջնությունը սկսեվի անցկացնել 2 տարին մեկ:
1966թ.- մրցումների անցկացման համար մարզադահլիճի առաստաղի բարձրությունը ավելացվեց մինչև 7,5 մ:
1970թ.-ցանցը լրացվեց ալեձողերով , որոնք պետք է ամրացվեն ցանցի եզրերին 9,4մ. հեռավորության վրա:
1974թ. – Գնդակի մեջի ճնշումը սահմանվեց 0,48-0,52կգ/սմ²:Համամիութենական մրցումների անցկացման դահլիճների առաստաղի բարձրությունը հասցվեց մինչև 9մ, սկզբնահարվածի տարածքի խորությունը – 8մ:Մտցվեցին մրցավարական քարտեր՝դեղին և կարմիր:
1976թ.-թիմին թույլ է տրվում ևս 3 անգամ դիպել գնդակին շրջափակումից հետո:Մտցվեց պահանջ խաղային դադարների կրճատման համար օգտագործել 3 գնդակ:
1978թ.-ալեձողերի միջև տարածությունը սահմանել 9մ:
1980թ.-խաղահրապարակի լուսավորության չափը սահմանվեց 500-1500 լյուքս:
1982թ.-գնդակի մեջի ճնշման աստիճանը իջեցեց մինչև 0,4-0,45կգ/սմ²:
1984թ.-չի թույլատրվում շրջափակել սկզբնահարվածը:
1988թ.-հինգերորդ խաղափուլը սկսվեց խաղացվել ամեն սկզբնահարվածից հաշված մեկ միավոր:
1990թ.- սկսվում է անցկացվել «Աշխարհի Լիգա»:
1992թ.-թույլ է տրվում դիպել գնդակին մարմնի վերևի ցանկացած մասով, ներառյալ ծնկները:
1993թ.-անցկացվում են «Գռան Պրի» մրցումները կանանց համար:Միջազգային Օլիմպիական խաղերի կոմիտեն ընդունեց լողափնյա վոլեյբոլը ընդգրկել Օլիմպիական մարզաձևերի մեջ:
1994թ.-սկզբնահարվածի տարածքը ընդլայնել ամբողջ դիմային գծի լայնությամբ:
1999թ.-միավորների հաշվառումը փոխվեց և խաղափուլերը դարձան 25 միավոր «թայ-բռեյք » սկզբունքով,իսկ վերջին խաղափուլում՝ 15 միավոր:
Մտցվեց ազատ պաշտպանի օգտագործումը՝ «լիբեռո»:
2000թ.- սկզբնահարված կատարելու փորձի ժամանակը ՝8 վայրկյան:
նյութի հեղինակ՝ Անդրանիկ Մանուչարյան