ՀՀ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն լրացուցիչ կրթական ծրագրերում և դասընթացներում։
Մարզական ուսումնական կենտրոնում (Ա. Բաբաջանյան 25, 099 17 73 73 ; 077 97 73 70)՝
- Մարմնամարզություն
- Հեծանվավարություն
- Սուսերամարտ
- Հրաձգություն
- Ֆուտբոլ
- Վոլեյբոլ
- Ձեռքի գնդակ
- Բասկետբոլ
- Սեղանի թենիս
- Եռամարտ
Ծածկած լողավազանում (Ա. Բաբաջանյան 38/1, 077 87 47 13)՝
- Լող
Լրացուցիչ կրթության ծրագրեր նախատեսված են՝
- Երևանի և հարակից բնակավայրերի դպրոցների 1-12-րդ դասարանցիների համար
- մեծահասակների համար։
Դասընթացները՝ արագացված, կարճատև (նվազագույնը՝ մեկամսյա), մեկամյա, բազմամյա (ծրագրով նախատեսված ժամկետներով)։ Կրթահամալիրի դպրոցների սովորողների համար լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են սովորողի դպրոցում, երկարացված օրվա մեջ։
Ուսուցումը՝ արդիական մասնագիտական միջավայրում։
Դասընթացի ժամկետները, այլ պայմաններ որոշվում են ուսումնառության պայմանագրով, որ սահմանված կարգով կնքվում է սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) և լրացուցիչ կրթության ծրագրի պատասխանատուի միջև։