2024թ-ի մարտի հաշվետվություն, մարզիչների մայիսյան անելիքներ

Կրթահամալիրի աօրացույցը, մարտ

Մարզադպրցի ակումբների անվտանգության կանոններ

Սպորտլանդիա, համայնքային փուլ

Մանկավարժական ճամբար

Մարզական ուսումնական կենտրոնի մարզիչների աշխատանքը մարտ ամսին՝

Ուսումնական երրորդ շրջանի՝

  1. Մարզիչների անհատական աշխատաժամանակներ
  2. 5-րդ դասարանցիների ակումբային մարզումներ
  3. Ֆուտբոլային բակային առաջնություն

Մարզական ուսումնական կենտրոնի աշխատանքը մայիսին՝

  • Վոլեյբոլ — Անդրանիկ Մանուչարյան
  • Բասկետբոլ — Ալինա Թումասյան
  • Ձյուդո — Նարեկ Կարապետյան
  • Հանդբոլ, սեղանի թենիս — Նաիրա Հարությունյան
  • Սուսերամարտ — Միքայել Ղազարյան
  • Ֆուտբոլ — Դանիել Հակոբյան
  • Մարմնամարզություն — Արման Մատինյան
  • Մարմնամարզություն — Ռոզա Գսպոյան
  • Սեղանի թենիս — Հասմիկ Սիմոնյան

«Դավիթ Գևորգյան» ֆուտբոլային մրցաշար 2024

Մրցաշարը ամենամյա է և նվիրվում է կրթահամալիրի շրջանավարտ, Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված  Դավիթ Գևորգյանին

Մրցաշարի օրացույց

  • Ապրիլի 11, 13։00՝ Ինտելեկտուալ մրցաշար/համակարգումը Էմանուել Ագջոյանի/
  • Ապրիլի 15, 11։00՝ թիմերի ողջույն, մրցաշարի բացում

Խաղերի ժամանակացույց

12-րդ դասարանի 1-ին  թիմ  և 10-րդ դասարանի թիմ

  • 15․04՝ ժամը 11։05
  • 17․04՝ ժամը 09:20

Մրցավար՝ Ռուբեն Բաղդասարյան

Ամբողջական նախագիծը և նյութը, ավագ դպրոցի սովորող՝ Հայկ Պետրոսյանի բլոգում

Մայիսյան 19-րդ հավաք

Մարզադպրոցի միասնական աշխատանքները 2024-ի մայիսյան հավաքի ընթացքում

Աշխատանքային ուղղությունները ուղորդել է մանկավարժության լաբորատորիան Մայիսյան 19-րդ հավաքի բովանդակային ուղղությունները

  • Հեծանվաերթով դեպի Զվարթնոց տաճար
  • Ուսումնամարզական վարժանքներ․ ընտրությամբ գործունեության սովորողներ
  • Ընդունելության ծրագիր, մարզական օր
  • Մրցաշարեր և ընկերական հանդիպումներ
  • 2024-2025 առարկայական ծրագրերի մշակում
  • Միջդասարանական մրցաշարեր
  • Դպրոցական սպարտակադիաներ, համայքային փուլ
  • Հոդվածների հրապարակումներ
  • 5-րդ դասարանցիների, մայր դպրոցում մարզական ակումբներին մասնակցության ցուցանիշներ
  • Ելք ստուգատեսը , 9-րդ և 12-րդ դասարանի սովորողների տարեվերջյան նորմատիվների հանձնում

Ընդունելության ծրագիր

Նախնական նախագիծ

Օրը՝ մայիսի 6

Ժամը 11։00-ից՝

Հյուր՝  ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի նախարար, սպորտի աշխարհի ներկայացուցիչներ

Օրակարգում՝

  • մարզական ակումբների ցուցադրական ստուգատես, բացօթյա ելույթ․
  • շրջայց դպրոցում
  • այցելություն ուսումնական ագարակ

Մասնակցությունը անհրաժեշտ է հաստատել լրացնելով  հայտը։

Ուսումնամարզական վարժանքներ․ ընտրությամբ գործունեության սովորողներ

Մասնակիցներ՝ ընտրությամբ գործունեության սովորողներ

Ժամանակահատվածը՝ մայիսի 23, ժամը՝ 13։40

Պատասխանատուներ՝ մարզիչներ

Ծրագրում՝

  • միասնական վազք, նախավարժանք
  • մարզական ակումբներով վարժանքներ

Մարզական ակումբներ՝

  • Բասկետբոլ
  • Վոլեյբոլ
  • Թենիս
  • Ֆուտբոլ
  • Հրաձգություն
  • Նետաձգություն
  • Մարմնամարզություն
  • Ձյուդո
  • Սուսերամարտ
  • Հանդբոլ

2024թ-ի փետրվարի հաշվետվություն, մարզիչների ապրիլյան անելիքներ

Կրթահամալիրի օրացույցը փետրվար

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»

Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի՝ հեղինակային ծրագրի հանրային ներկայացում, բաց հավաք՝ փետրվարի 16

Մարզական ուսումնական կենտրոնի աշխատանքը փետրվար ամսին՝

Փետրվար ամսին իրականացված համագործակցային նախագիծ՝

Ուսումնական երրորդ շրջանի՝

  1. Մարզիչների անհատական աշխատաժամանակներ
  2. 5-րդ դասարանցիների ակումբային մարզումներ
  3. Ֆուտբոլային բակային առաջնություն

Ուսումնական երրորդ շրջանում մարզական ուսումնական կենտրոնը վերսկսել է 5-րդ դասարանների մարզական ակումբային գործունեության աշխատանքները։ Մարզումներն իրականացվում են յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ օրերին, հաշվառումը իրականացվում է էլեկտրոնային մատենավարությամբ ուսուցչի օգնականների կամ կազմակերպչի կողմից։

Մարզական ուսումնական կենտրոնի աշխատանքը ապրիլին՝

  1. Միքայել Ղազարյան
  2. Նաիրա Հարությունյան
  3. Ալինա Թումասյան
  4. Անդրանիկ Մանուչարյան
  5. Ռուբեն Բաղդասարյան
  6. Ռոբերտ Խաչատրյան
  7. Հասմիկ Սիմոնյան
  8. Ռոզա Գսպոյան
  9. Արման Մատինյան
  10. Նարեկ Կարապետյան
  11. Դանիել Հակոբյան

Մանկավարժական ճամբար

Մարտի 25-29

Ընդհանուր աշխատակարգ

Բովանդակությունը

  • Պարտեզապուրակային աշխատանքներ դպրոցների բակերում
  • Երկրագործական աշխատանքներ Սարալանջում
  • Միջավայրի բարեկարգման աշխատանքներ
  • Մատենավարություն
  • Մարզական ակումբներ, պարատուն, երգչախումբ
  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար
  • Մանկավարժական ճամբար Արատեսում
  • Ընդհանուր պարապմունք
  • Մանկավարժական խորհուրդներով քննարկումներ
  • Մասնագիտական խմբերով քննարկումներ (2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պլաններ, ուսումնական բնագավառի վերաբերյալ լրացում-ճշտում-զարգացումները, Մայիսյան հավաք, ուսումնական ծրագրերին ներկայացվող պահանջներ՝ 2024-25 ուսումնական տարվա ծրագրեր)

Աշխատակարգ

9։00-ից՝ աշխատանք նախագծային խմբերով՝ դպրոցի ղեկավարի ներկայացրած աշխատակարգով

  • Միջավայրի խնամք
  • Պարտեզապուրակային աշխատանք
  • Անհատական աշխատանք (նախագծերի ամփոփում, նոր նախագծերի մշակում/լրամշակում, մատենավարություն)

10։30՝ հավաք մանկավարժական խորհուրդով, նախագծային խմբերով

11։20՝ ընդմիջում

12։00՝ մասնախմբով հավաք

  • Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ ,ռուսերեն դասավանդողների մասնախումբ․ 3-4
  • Մայրենիի մասնախումբ․ 3-2
  • Գեղարվեստի մասնախումբ․ Արտասահման
  • Մաթեմատիկա դասավանդողների մասնախումբ․ 3-1
  • Բնագիտություն դասավանդողներ․ 3-5
  • Պատմություն և հասարակագիտություն դասավանդողների մասնախումբ․ 2․4
  • Էկոլոգիա, հայրենագիտություն և աշխարհագրություն դասվանդողներ.վարժարանի ընթերցասրահ
  • Աջակցության մասնագետների խումբ․ կենտրոնական ընթերցասրահ
  • Մարզիչներ

12։45՝ մասնագիտական զարգացման սեմինարներ

  • Համընդհանուր ներառում (երկուշաբթի-ուրբաթ)
  • Առաջին բուժօգնություն (երկուշաբթի)
  • Ձիավարություն, հիպոթերապիա (երկուշաբթի-ուրբաթ)
  • Պարուսուցում

13։30՝ երգչախումբ, պարատուն, մարզական ակումբներ

Մարզիչների անհատական աշխատաժամանակը՝ մանկավարժական ճամբարին

Մարզական ճամբար

Մարզական պարապմունքները ըստ ցանկության

Ժամկետը՝ Մարտի 25-28,  (երկուշաբթի-հինգշաբթի)

ժամը`13։30

Նպատակը՝  Նպաստել դասավանդողների մարզական ակտիվությանը և մարզվելուն

Մանկավարժական ճամբարին մարզադպրոցը կիրականացնի մարզումներ՝ ըստ ակումբների:

Մարզական ակումբ, մարզիչ՝

  •  հրաձգություն մարզիչ՝ Հովսեփ Աղաբեկյան
  • հեծանվավարություն մարզիչ՝ Միքայել Ղազարյան
  • մարմնամարզություն մարզիչ՝ Արման Մատինյան, Ռոզա Գսպոյան
  • սեղանի թենիս մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան
  • ֆուտբոլ մարզիչ՝ Դանիել Հակոբյան, Ռուբեն Բաղդասարյան
  • վոլեյբոլ մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան
  •  բասկետբոլ՝ մարզիչ` Ալինա Թումասյան
  • հանդբոլ մարզիչ՝ Նաիրա Հարութունյան
  • լող մարզիչ՝ Անուշ Համբարյան

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Մարզահագուստ
  • մարզական կոշիկներ
  • ջուր, սրբիչ

Հարցերի դեպքում կարող եք դիմել մարզադպրոցի ղեկավար՝ Միքայել Ղազարյանին (m-khazaryan@mskh.am, 077977370)

Մասնախմբերով հավաք

Ժամանակահատված` մարտի  25-29

Վայրը՝  Միջին դպրոց

Ժամը` 12։00

Մասնակիցներ` մարզիչներ, եռամարտի կազմակերպիչներ

Օրակարգում`

Մարտի 25

  • Առաջիկա նախագծերի, մրցաշարերի պլանավորում, քննարկում
  • Լրացուցիչ կրթության նախագծերի քննարկում
  • Պարտիզապուրակային աշխատանքերի ուղղությունները
  • Դպրոցներում առկա խնդիրները
  • Քննարկում մրցաշարերի, ընկերական հանդիպումների, նոր մարզական գործընկերների հետ ծանոթացումների վերաբերյալ

Մարտի 26

  • Մարզական օրացույցի վերաբերյալ քննարկում
  • Մայիսյան հավաքի նախագծերի շուրջ քննարկումներ
  • Դպրոցներում առկա խնդիրների լուծման ուղիներ

Մարտի 27

  • Քննարկում՝ մարզիչ- սովորող հարաբերությունների մասին
  • Ճամփորդական նախագծերի քննարկում
  • Բարձունքի հաղթահարման նախագծեր, մայիսյա հավաքի շրջանակներում

Սպորտլանդիա, համայնքային փուլ

Մարտի 18-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, 1-3-րդ դասարանի սովորողները մասնակցեցին Երևան քաղաքի համայնքային սպորտլանդիային: Մեր  կրտսեր մարզիկները շատ լավ կատարեցին իրենց առաջ դրված խնդիրնեը, չնայած որ պարապել էին ընդամենը մեկ շաբաթ։ Խաղերին մասնակցում էր 10 համայնքային դպրոց, մեր սովորողները լարված պայքարից հետո գրավեցին թիմային 3-րդ տեղը և պարգրատրվեցին վկայագրերով, մեդալներով, գավաթով։  

Ֆեսբոուքյան էջից՝

Խաղը սկսված է

Պայքար գավաթի համար

Մրցանակաբաշխություն